25/08/2026
Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի և մարզպետի խորհրդական Կարեն Զազյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզում գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի համակարգված զարգացման, մարզաձևերի լիարժեք ու պրոֆեսիոնալ ներկայության ապահովման, ինչպես նաև մարզիկների պատրաստման համար անհրաժեշտ պայմանների ձևավորման հնարավորությունները։
Կողմերն ընդգծել են մարզում մարտական մարզաձևերի զարգացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ ուժերով ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ քննարկված նպատակներն իրագործելու համար։
Արդյունավետ և կառուցողական քննարկման ավարտին ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հանձնել է 2026 թվականին Հայաստանում անցկացված Եվրոպայի առաջնության հուշամեդալը՝ որպես հաղթանակի, նվաճումների և շարունակական առաջընթացի խորհրդանիշ։
Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և մարզպետի աշխատակազմին՝ ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկման և համագործակցության պատրաստակամության համար։
Առաջիկայում՝ լավ նորություններ։