29/06/2026
🤝 SOYUZ bc-ն կարող է դառնալ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նոր գործընկերը
Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի (ՀՀՖ) պատվիրակությունն այցելել է հոկեյի հանդերձանք արտադրող միջազգային SOYUZ bc բրենդի գրասենյակ։ Հանդիպման գլխավոր թեման համագործակցությունն էր, որի արդյունքում ընկերությունը կարող է դառնալ Ֆեդերացիայի, ազգային հավաքականի և Հայաստանի հոկեյի լիգայի պաշտոնական տեխնիկական գործընկերը։
ՀՀՖ-ի կողմից բանակցություններին մասնակցել են սպորտային տնօրեն Պյոտր Լեբեդևը, զարգացման գծով տնօրեն Բուլատ Մագսուտովը և Հայաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Օգանեզովը։ Ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են SOYUZ bc-ի արտադրանքին և բարձր են գնահատել հոկեյի հանդերձանքի որակը։
Հանդիպման արդյունքներով՝ կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության հուշագրի նախապատրաստմամբ, համատեղ նախագծերի մշակմամբ և գործընկերության երկարաժամկետ ռազմավարության ձևավորմամբ։
Վստահ ենք, որ այս համագործակցությունը կօգնի ամրապնդել հավաքականների և ակումբների նյութատեխնիկական բազան, ինչպես նաև կդառնա ևս մեկ քայլ՝ Հայաստանում հոկեյի զարգացման ուղղությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում SOYUZ bc-ի ղեկավարությանը ջերմ ընդունելության և բաց երկխոսության համար։
29/05/2026
🇦🇲 Հայաստանը 2027 թվականի Աշխարհի առաջնությունում հանդես կգա IV A դիվիզիոնում
IIHF-ի խորհուրդը թույլատրել է Հնդկաստանին և Մարոկկոյին մասնակցել հոկեյի Աշխարհի առաջնությանը։ Դրա հետևանքով IV դիվիզիոնում հայտնվել են ութ հավաքականներ, և ֆեդերացիան որոշել է այն բաժանել երկու ենթախմբի` A և B։
Հայաստանի հավաքականը A դիվիզիոնում կմրցի Քուվեյթի, Ինդոնեզիայի և Սինգապուրի հավաքականների դեմ։ Ամենաուժեղ թիմը կբարձրանա 2028 թվականի IIIB դիվիզիոն։
Մրցաշարի անցկացման հայտ են ներկայացրել Քուվեյթն ու Ինդոնեզիան։ Թե որտեղ կանցկացվի մրցաշարը, հայտնի կդառնա ավելի ուշ, IIHF-ի խորհրդից հայտնում է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը։
IV B դիվիզիոնում հանդես կգան Իրանը, Մալայզիան, Հնդկաստանը և Մարոկկոն։
27/03/2026
❗ Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի 2026 թվականի աշխարհի առաջնությունը չեղարկվել է։
IIHF-ի խորհուրդը որոշել է չեղարկել Քուվեյթում կայանալիք մրցաշարը՝ Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով։ IIHF-ը փնտրել է այլընտրանքներ՝ մրցաշարը այլ ամսաթվերով և այլ երկրում անցկացնելու նպատակով։ Սակայն այլընտրանքներ չեն գտնվել, և մրցաշարը չեղարկվել է։
Սա նշանակում է, որ բոլոր թիմերը կպահպանեն իրենց տեղը դիվիզիոնում։ 2027 թվականի մրցաշարի ընդունող երկրի վերաբերյալ որոշումը կկայացվի IIHF-ի այս տարվա համաժողովում։
IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Քուվեյթում ապրիլի 12-ից 18-ը։ Հայաստանի ազգային հավաքականը թիմը պետք է մրցեր IIIB դիվիզիոն տեղափոխվելու համար Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Իրանի և Սինգապուրի հավաքակնների դեմ։
23/02/2026
📸 Երեկվա խաղից հավաքել ենք ձեզ համար լավագույն տասը կադրերը
22/02/2026
🏒 Երևանում ընկերական հանդիպումն ավարտվեց մեր հաղթանակով — 10:4
Երևանում չեխական թիմի դեմ երկրորդ հանդիպմանը Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ՝ հանդիպման մեկնարկում արդեն հինգ տափօղակ նետելով։ Բայց այսօր փ արդյունքը կարևոր չէր, գլխավորը՝ հոկեյի մթնոլորտն էր։
🤍 Շնորհակալություն մրցակիցներին բաց և ազնիվ խաղի համար, իսկ երկրպագուներին՝ տրիբունաներում աջակցության համար
22/02/2026
Հայաստանի հավաքականը Երևանում երկրորդ հանդիպումը կանցկացնի Չեխիայի հետ
Գյումրիում կայանալիք խաղի հաջորդ օրը Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Չեխիայի ընտրանու հետ:
🗓 22 Փետրվար, 18:00
📍 Երևան, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Մուտքն ազատ է
Սպասում ենք բոլորին:
21/02/2026
🏒❤️ Գյումրիում հոկեյի երեկոն ավարտվեց։ Բայց այսօր գլխավորը ոչ թե արդյունքն էր, այլ սիրո և բարեկամության մթնոլորտը, որը ստեղծեցին մեր երկրպագուները։
🇦🇲🤝🇨🇿
15/02/2026
🇦🇲🇨🇿 Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի հետ Գյումրիում
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու դեմ բաց երկնքի տակ։
📍 Գյումրի, Բարեկամության այգի
🕖 Սկիզբ՝ 20:00
Չեխիացի մեր ընկերները պատրաստել են հագեցած մշակութային ծրագիր, որը կմեկնարկի խաղից մեկ ժամ առաջ։ Սպասում ենք ձեզ ժամը 19-ից։
🎟 Մուտքն ազատ է
🎉 Միջոցառումը տեղի կունենա Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։
Հայ-չեխական հոկեյի երեկոն անցկացվել է Գյումրիում նաև մեկ տարի առաջ։ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի խոսքերով, միջոցառումը արդեն կարելի է համարել լավ ավանդույթ։
«Այս հանդիպումը հոկեյի և ընկերության իսկական տոն է, որն արդեն ունի իր պատմությունը։ Վստահ եմ, այս անգամ էլ սպասվում է յուրահատուկ երեկո և վառ էմոցիաներ», — ասաց նա։
🏒 Սպասում ենք բոլոր երկրպագուներին Բարեկամության այգում։
28/12/2025
Սպորտի նախարարությունում մարզական լրագրողների վարկածով 2025 թվականի Հայաստանի լավագույն թիմը ճանաչվել է
«Տարվա լավագույն թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը։ Մրցույթի հաղթողների ամբողջական ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։
🇦🇲 Մեր հոկեյի ազգային հավաքականի ընդգրկումը թեկնածուների շարքում արդեն իսկ կարևոր ազդակ է ամբողջ հայկական հոկեյի համար և կատարված աշխատանքի ճանաչում։
⚽️ Շնորհավորում ենք ֆուտզալիստներին արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություն Եվրո-2026 մրցաշարում։ Եվրոպայի առաջնությունում թիմն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 21-ին Ուկրաինայի դեմ, ապա կհանդիպի Չեխիայի և Լիտվայի հավաքականների հետ։