Յոգա տուր Սատտվա սաների համար💚
Սիրելի սաներ,
Հունիսի 20-ին «Սատտվա» յոգա ստուդիան յոգա տուր է կազմակերպել💚
Մարզվելու ենք անտառում , կատարելու ենք խորը շնչառական պրակտիկաներ , զրուցելու ենք ձեր հոգու զարգացման մասին , լինելու է նաև մեդիտացիա ջրվեժի մոտ🤍
Պարուսույցը հետ սովորելու ենք հայկական շուրջպար, երեկոյան վայելելու ենք ժամանակակից երաժշտություն Դիջեյի հետ ու խոտաբույսերով անուշաբույր թեյ։
Ձեզ անմոռանալի օր է սպասվում, շտապեք գրանցվել💚📩
📲094488722
Sattva Yoga Studio
Հաթհա յոգա,
Սննդաբանություն,
Ճանապարհ դեպի Բարձրագույն ԵՍ։
Հիմնադիր՝ Նարինե Բաղդասարյան
Վերցնում ենք թարմ կաղամբը, կիսում և մանր կտրատում, ապա տեղափոխում աղցանամանի մեջ։ Ավելացնում ենք բարակ, կիսալուսնաձև կտրատած վարունգը, որը լրացուցիչ թարմություն կհաղորդի մեր աղցանին։🫶🏼
Իսկ հիմա՝ սոուսը, որն այս աղցանի գլխավոր գաղտնիքն է։ Բլենդերի մեջ ենք լցնում սպանախը, կտրատած հասած ավոկադոն, թարմ մաղադանոսը, մի քիչ ձիթապտղի յուղ, աղ՝ ըստ ճաշակի, և կիտրոնի կամ լայմի հյութ։ Հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ կանաչ զանգված։💚
Ստացված սոուսը լցնում ենք բանջարեղենի վրա, լավ խառնում։ Ահա և վերջ՝ պատրաստ է մեր առողջարար ու համեղ աղցանը։
Բարի ախորժակ։💚
📲094488722
Սաներս ավարտեցին ու ստացան սերտեֆիկատներ, որ ավարտել են քառամսյա կուրսը եւ ես բոլորին ասացի, որ դա հիշողություն է, բայց ոչ դասավանդելու հնարավորություն։ Այսօր յոգա դասավանդում է Երեւանում արդեն ամեն երկրորդ մարդ ու յոգայի դպրոցները սննդի խանութներից ավելի շատ են, այնքան շատ, որ մարդիկ արդեն խճճվում են՝ ուր գնան… Ես դասավանդում եմ արդեն քսան տարի, այդ ժամանակ քիչ էին յոգա կենտրոնները, լավ է, որ բացվում են, բայց վատ է, որ դասավանդում են յոգայից բացարձակ անտեղյակ, բայց մի քիչ ճկուն մարդիկ։ Յոգան մտքի ճկունության մասին է ու ներքին խաղաղության ու ազնվության։
Դասավանդման քսան տարիների ընթացքում թե ինչեր եմ տեսել , դա միայն ես գիտեմ։ Բայց միշտ զգոն եմ եղել ու ուժեղ, հաղթահարել եմ ամեն ինչ ու այնքան երջանիկ եմ, որ դրական մարդիկ ավելի շատ են, ու նրանք ինձ միշտ հանդիպում են ու ես նրանց հետ սիրով կիսում եմ գիտելիքս։ Յոգան … յոգան ներսիդ դեւերին հաղթելու մասին է, երբ քեզ մի «փշուր» լույս են տալիս՝ շնորհակալությամբ ընդունելն է։ Ես հենց սկզբից ասում եմ՝ չբողոքեք ոչ մի կենտրոնից, որտեղից եկել եք… անգամ եթե վնասվել եք, կապ չունի… բողոքող մարդը բոլորից է բողոքելու ու միշտ դժգոհ է լինելու, հետդ մեկի մասին բամբասողը մյուսի հետ քեզ էլ է քննարկելու, դա մարդու որակ է ու տեսակ։ Ու բողոքող մարդը միշտ դժբախտ է լ
Ամեն անգամ մեր սաների հաջողությունները ավելի մեծ պատասխանատվություն ու անսպառ ոգեշնչում են տալիս մեզ։ ✨
4-ամսյա կուրսի ընթացքում մենք միասին անցնում ենք մարմնի և մտքի խորը տրանսֆորմացիայի միջով։ Ուրախ ենք կիսվել մեր սաների գրանցած արդյունքներով և տպավորություններով։
Միացեք մեր 4-ամսյա ծրագրին🤍
📲094488722
📍Սիմոն Վրացյան 73/1
Մայիսի 10-ին տեղի ունեցավ մեր հերթական բաց դասը🤍Սա ևս մի հնավորություն էր հանդիպելու, խոսելու ու Ձեր անսահման սերը զգալու😍
Շնորհակալ ենք բոլորից անչափելի սիրո ու ջերմության համար🫶🏼
Sattva Yoga Studio💚
🎵 Ձայնային թերապիան (Sound Healing) Նարինե Բաղդասարյանի հետ
Սաունդ հիլինգը ձայնային թերապիա է՝ պրակտիկա, որը թույլ է տալիս մարդու մարմնին և մտքին վերականգնել ներդաշնակությունը հատուկ հերցերի ազդեցությամբ 🌿
Սա նրանց համար է ովքեր ցանկանում են՝
▫️ազատվել լարվածությունից և ներքին անհանգստություններից ու տագնապներից՝ չեզոքացնելով խրոնիկ սթրեսի հետևանքով առաջացած հետևանքները,
▫️բարելավել քնի որակը և ընդհանուր ինքնազգացողությունը
▫️վերականգնել սեփական ուժերն ու էներգիան
▫️ներդաշնակել միտքն ու մարմինը
▫️կանգ առնել ու պարզապես զգալ ներկայի ուժը ✨
Հատուկ մշակված 1,5 ժամյա ծրագրի ընթացքում Դուք մասնակիցը կդառնաք մի անմոռանալի փորձառության, որտեղ Ձեզ սպասում են
💬 հոգևոր զրույցներ Նարինե Բաղդասարյանի հետ
🎶 բուժիչ ձայնային տատանումներ, ձայնային թերապիա
🧘♀️խորը հանգստացնող մեդիտատիվ և շնչառական պրակտիկաներ
🧘♀️խաղաղ ու ներդաշնակ միջավայր
🫖 թեյախմություն
📅 Մայիսի 30
🕕 Ժամը՝ 18:30
Նվիրե՛ք Ձեզ ու Ձեր սիրելիներին այս խաղաղեցնող փորձառության մասնակիցը դառնալու հնարավորությունը:
Գրանցվելու համար զանգահարեք.
Տեղերը սահմանափակ են:
SATTVA YOGA STUDIO
☎️ +374 94 488 722 (Viber, WhatsApp)
☎️ +374 91 462 927 #
Մայիսի 10-ին տեղի ունեցավ մեր բաց դասը🤍
Շնորհակալ ենք բոլորին մեզ հետ լինելու համար🫶🏼
📲094488722
Գտի՛ր քո ներքին լույսն ու մարմնի առողջության ճանապարհը։
Մայիսի 16-ին «Sattva Yoga Studio»-ն բացում է իր դռները նրանց համար, ովքեր պատրաստ են մեծ փոփոխությունների: Սա պարզապես կուրս չէ, այլ 4-ամսյա ճանապարհորդություն՝ դեպի քո նոր, ներդաշնակ ու առողջ ինքնությունը:
Միանալով Սատտվա յոգա ստուդիոյի 4-ամսյա դասընթացին Դուք կիմանաք՝
🌱 Ինչպես ճիշտ կառուցել օրվա ռեժիմը՝ բնության կենսական ռիթմերին համապատասխան,
🌱 Ինչպես համադրել սնունդը,որպեսզի այն լիարժեք յուրացվի,
🌱 Ջրի տեսակների մասին, կհասկականք՝ որքան ջուր խմել օրվա ընթացքում, ինչպես այն մաքրել և լիցքավորել ,
🌱 Արևային և լուսնային ուտելիքների ազդեցությունը օրգանիզմի վրա
🌱 Ինչպես մաքուր պահել բիոդաշտը և պաշտպանվել բացասական ազդեցություններից,
🌱 Առողջական խնդիրների ծագման պատճառները ֆիզիկական և էներգետիկ մակարդակներում,
🌱 Ինչ են իրենցից ներկայացնում սեփական մտքերի վիբրացիաները, ինչ ազդեցություն են ունենում մեր կյանքում,
🌱 Ինչ է գունաթերապիան ու ձայնաթերապիան,
🌱 Ինչ է պատճառահետևանքային կապը, ինչպես է այն ձևավորվում,
🌱 Ինչ է աֆիրմացիան, արդյոք այն փոխում է մեր կյանքի որակը և ինչպես պետք է այն կիրառել:
Բացի այդ՝
🧘♀️ Կսովորեք յոգայի ասանաներ՝ մարմնի համար ճկունություն և գրագետ ֆիզիկական ակտիվություն ապահովելու համար,Կտիրապետեք շնչառ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Սիմոն Վրացյան 73/1
Yerevan
0062