24/12/2025
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կորոշվի քաղաքացիների առցանց քվեարկության արդյունքում։
2025 թվականի մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջադրված են հետևյալ մարզիկները՝
🔸Արսեն Հարությունյան՝ ըմբշամարտ
🔸Էդուարդ Սպերցյան՝ ֆուտբոլ
🔸Ալեքսանդրա Գրիգորյան՝ ծանրամարտ
🔸Գարիկ Կարապետյան՝ ծանրամարտ
🔸Էմմա Պողոսյան՝ ծանրամարտ
🔸Գոռ Սահակյան՝ ծանրամարտ
🔸Արթուր Դավթյան՝ սպորտային մարմնամարզություն
🔸Համլետ Մանուկյան՝ սպորտային մարմնամարզություն
🔸Մամիկոն Խաչատրյան՝ սպորտային մարմնամարզություն
🔸Սուրեն Հարությունյան՝ կարատե
🔸Էլմիրա Կարապետյան՝ հրաձգություն
🔸Էլինա Ավանեսյան՝ թենիս
Քվեարկությունն անցկացվում է առցանց հարթակում՝
https://forms.gle/rYcZuiC34GHughgJA հղումով։
Առցանց քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17։00-ին՝ համաձայն «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցութային կարգի»։
Քվեարկենք մեր Էլինա Ավանեսյանի օգտին
01/10/2025
Բրիտանացի գիտնականներն են պարզել 🤭հենց նոր😎
02/09/2025
🇦🇲 Մասնակցիր Էլինա Ավանեսյանի վարպետաց դասին սեպտեմբերի 6-ին Ծաղկաձորում:
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը սեպտեմբերի 5-10-ը կժամանի Հայաստան: «Կերոն» զարգացման հիմնադրամն այցի շրջանակներում ստեղծել է բացառիկ հնարավորություն անձամբ հանդիպելու Էլինա Ավանեսյանին, ծանոթանալու նրա ոգեշնչող ճանապարհին և բացահայտելու թենիսի աշխարհը։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին` 11:00-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում
Էլինան կանցկացնի թենիսի վարպետաց դաս, որի ընթացքում կկիսվի խորհուրդներով և մարզման հմտություններով։
Միջոցառումը բաց է բոլորի համար և հասանելի պարտադիր գրանցմամբ: Տեղերը խիստ սահմանափակ են:
Կարող եք գրանցվել մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ:
Ովքեր ցանկանում են գնալ վարպետաց դասին, խնդրում ենք գրեք մեզ մասնակցի անուն ազգանունը և թե քանի հոգի են իրեն ուղեկցելու։
Տեղեկացնենք, որ լինելու է անվճար ուղևորափոխադրում Շրջանայինից։
Եթե օգտվելու եք այդ տարբերակից, ապա դա նույնպես գրեք։
28/08/2025
Շնորհավորում ենք Գյումրի համայնքի թենիսի բաց առաջնությանը
• Սառա Մանուչարյանին և մարզիչ Լուսինե Դավթյանին մինչև 8 տարեկան աղջիկների 1֊ին տեղը զբաղեցնելու համար 🥇
• Մարի Աստվածատրյանին և մարզիչ Նարեկ Հովհաննիսյանին մինչև 10 տարեկան աղջիկների 3֊րդ տեղը զբաղեցնելու համար🥉
Մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ🥳🤩
19/07/2025
«Ինչպես է ռակետների և լարերի ընտրությունն ազդում խաղի վրա» թեմայով դասընթաց Դավթյան Թենիսի ակումբի մարզիչների հետ ֆրանսիայից հրավիրված էքսպերտի կողմից 🙂
07/05/2025
Դավթյան Թենիսի Ակումբի մինչև 8 տարեկան տղաների և աղջիկների գարնանային առաջնություն
Առաջնությունը տեղափոխվում է մայիսի 25։
Անցկացման օրը մայիսի 25-ին
Խաղերի անցկացման վայրը՝ Դավթյան թենիսի ակումբի, Վահագնի թաղամասի հարդ կորտերում։
- Տղաներ՝
Գրանցումը բաց է հղումով
Մասնակցության հաստատում կորտերում մայիսի 25-ին, ժամը 10։00-10։40-ը, Վահագնի թաղամասի հարդ կորտերում
Խաղերի սկիզբ 11։00
- Աղջիկներ՝
Գրանցումը բաց է հղումով
Մասնակցության հաստատում կորտերում մայիսի 25-ին, ժամը 13։00-13։40 -ը, Վահագնի թաղամասի հարդ կորտերում
Խաղերի սկիզբ 14։00
30/04/2025
Հանդիպում ենք Կիրակի, Մայիսի 4-ին, Ժամը 12:00-ին մեր հարդ կորտերի մոտ (Վահագնի թաղամասում) միասին հավե՜ս ժամանակ անցկացնելու 🤩
կխաղանք 🎾թենիս և այլ խաղեր, 👾կուտենք մեր 👨🏻🍳ՇԵՖԵՐԻ պատրաստած համո՜վ հոթդոգերը 🌭…իսկ մնացածը տեղում 🤩🎁
Միջոցառման պաշտոնական գործընկեր 💙
🎫Մուտքը՝ բարձր տրամադրությամբ🥳
Հարցերի դեպքում գրեք | զանգեք | եկեք 🤗
30/04/2025
Aghveran Open 2025 – Թենիսի սիրողական բաց առաջնություն (զուգախաղերով)
📅 Մայիսի 17-18 – հրավիրում ենք ձեզ մասնակցելու Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցում անցկացվող այս գեղեցիկ մրցաշարին:
✨ Այս տարի մեզ միանում է հատուկ հյուր՝ Անի Ամիրաղյանը, ով կանցկացնի բացառիկ վարպետաց դաս բոլոր մասնակիցների համար:
🏆 Մրցանակային ֆոնդ՝ ընդհանուր մինչև 100,000 դրամի չափ կազմող նվերներ:
✅ Գրանցումը՝ զուգընկերներով։ Հիշեք՝ տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապե՛ք:
🎁 Մասնակիցներին՝
•20% զեղչ՝ հյուրանոցում գիշերակացի համար
•20% զեղչ՝ Babolat Armenia ապրանքների վրա
(Զեղչերը գործում են Մայիսի 10-ից 25-ը, միայն գրանցված մասնակիցների համար)
💵 Մասնակցության անդամավճար՝ 7000 դրամ։
🤝 Մեր հովանավորներն են՝ Պարկ Ռեզորթ Աղվերան, Babolat Armenia և Davtyan Tennis Club:
Գրանցման հղումը՝ bio-ում
Միացե՛ք մեզ, վայելե՛ք թենիսի հաճույքը, շնչե՛ք Աղվերանի մաքուր օդը և բռնե՛ք ձեր հաջողության պահը🌿
☎ 098 77 55 11
☎ 093 71 55 11
☎ 094 65 55 03
📍 Աղվերան, Անտառային 1
25/04/2025
Դավթյան Թենիսի Ակումբի մինչև 8 տարեկան տղաների և աղջիկների գարնանային առաջնություն
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով մրցումը տեղափոխվում է մայիսի 10։
Անցկացման օրը մայիսի 10-ին
Խաղերի անցկացման վայրը՝ Դավթյան թենիսի ակումբի, Վահագնի թաղամասի հարդ կորտերում։
- Տղաներ՝
Գրանցումը բաց է հղումով
Մասնակցության հաստատում կորտերում մայիսի 10-ին, ժամը 10։00-10։40-ը, Վահագնի թաղամասի հարդ կորտերում
Խաղերի սկիզբ 11։00
- Աղջիկներ՝
Գրանցումը բաց է հղումով
Մասնակցության հաստատում կորտերում մայիսի 10-ին, ժամը 13։00-13։40 -ը, Վահագնի թաղամասի հարդ կորտերում
Խաղերի սկիզբ 14։00
18/04/2025
Դավթյան Թենիսի Ակումբի Գարնանային առաջնություն
19․04․2025 Խաղերի հերթականություն
15:00 10տ տղաների եզրափակիչ և 3-րդ տեղ
16:00 10տ աղջիկների եզրափակիչ և աղջիկների 3-րդ տեղ