03/10/2026
Սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնություն-օր երկրորդ
Այսօր, հոկտեմբերի 3-ին մեդալների համար պայքարում էին երիտասարդները։
Մեր հավաքականի անդամները, ինչպես միշտ, մեդալների հավակնորդներ էին ու պայքարում էին նվիրումով, ինչն էլ տվեց իր դրական արդյունքը․ մեր տղաներից վեցն արժանացան բրոնզե մեդալների։
Մարզական սամբո
Ալեքս Խաչատրյան-58 կգ
Մհեր Օհանյան-71 կգ
Սեյրան Սարուխանյան-88 կգ
Մարտական սամբո
Գագիկ Գրիգորյան-58 կգ
Միքայել Թումասյան-64 կգ
Վիգեն Ավագյան-71 կգ
Հիշեցնենք, որ երեկ Հայստանի համար մեդալներ էին նվաճել պատանի մարզիկները՝ երկու արծաթ ու մեկ բրոնզ։
Այսպիսով, մեր հավաքականի մեդալների ընդհանուր թիվը ինն է, որը, վստահ ենք, կավելանա, քանի որ վաղը՝ հոկտեմբերի 4-ին ասպարեզ կմտնեն դեռահասները՝ յոթ տղա, երեք աղջիկ։