ԶԱՐԿ Ծրագիր

ԶԱՐԿ  Ծրագիր

Share

կրթական ծրագիր՝ 10-17 տարեկան տղաների և աղջիկների համար

ԶԱՐԿ ծրագիրը նախատեսված է 10-17 տարեկան տղաների և աղջիկների համար ։

Ծրագրի նպատակն է երեխաների մոտ զարգացնել.
• կամք
• տոկունություն
• նպատակասլացություն
• արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հմտություն
• կայացրած որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու
կարողություն
• թիմային աշխատանքի ունակություն։

Իր մեջ ներառում է ՝

• Հայկական ին

25/06/2026

💚 սիրով սպասում ենք բոլորիդ՝ ՀամաԶԱՐԿային խաղեր 2026-ին

25/06/2026

👉 Շատ լավ գիտենք, թե ինչ բովանդակություն կարելի է տալ, որ ծնողը ոգևորվի ու մտածի՝ սա իր երեխայի համար է։

Բայց մեզ համար ճամբարի արժեքը սկսվում է ոչ թե այն պահին, երբ ծնողը ոգևորվում է, այլ այն պահին, երբ երեխայի մտածելու և ընտրելու ձևի մեջ խորքային ինչ-որ բան իսկապես փոխվում է։

Որովհետև ոգևորությունն անցնում է, իսկ փոփոխությունը՝ մնում։

ԶԱՐԿ-ի × ISD LLC ճամբարի 10 օրը կառուցված է ոչ թե տպավորության, այլ փորձի շուրջ։

Երեխան ամեն օր հայտնվում է իրավիճակներում, որտեղ պետք է մտածի, ընտրի, փաստարկի և լսի հակառակ կարծիքը։

Ֆիզիկական մարտահրավերների, թիմային որոշումների, բաց հարցերի և փաստարկված քննարկումների միջոցով։

Ծնողները սա նկատում են ճամբարից հետո։

Ոչ թե «ավելի շատ գիտի», այլ՝ ուրիշ կերպ է մտածում։

📅 Հուլիսի 28 — Օգոստոսի 6

Մանրամասները կհրապարակենք այս շաբաթ։

#ճամբար #ամառ #էկոճամբար

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 22/06/2026

Հերթական հաղթանակը ԶԱՐԿ-ում 🇦🇲
Արահետ 2026-ի սիրողական երթուղու 1-ին հորիզոնականը զբաղեցրեց ԶԱՐԿ-ը
14 կմ՝ 1ժամ 40 րոպեում՝ հաղթահարելով ճանապարհի արգելքները։
#բարձունքները միասին են նվաճվում
#հոգովեւմարմնովուժեղսերունդ

13/06/2026

📣 Այս ամառ ԶԱՐԿ Ծրագիր-ն ու ISD LLC-ն միավորում են իրենց փորձը։

Մեկնարկում է ԶԱՐԿ-ի և ISD LLC-ի համագործակցությունը՝ ուղղված երեխաների և պատանիների մտածողության, պատասխանատվության, համագործակցության և որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։

Այս համագործակցությունը կառուցվել է մեկ գաղափարի շուրջ․ աճը տեղի է ունենում այն միջավայրերում, որտեղ երեխան ոչ միայն մասնակցում է, այլ մտածում, ընտրում, փորձում և բացահայտում սեփական ներուժը։

ԶԱՐԿ-ի ճամբարային, ազգային և ֆիզիկական կրթության փորձը և ISD LLC-ի 21-րդ դարի կոմպետենցիաների ուղղությունը միավորվում են հենց այդպիսի միջավայր ձևավորելու համար։

Համատեղ ծրագրի մանրամասները կներկայացնենք շուտով։

#Զարկ #Համագործակցություն #ծրագիր #ճամբար

10/06/2026

Պակաս հայտնի է, որ Սառնաղբյուր բնակավայրը եւս մեծ եւ վճռորոշ մասնակցություն է ունեցել Մայիսյան հերոսամարտերում։ 🇦🇲
Գյուղի տոնին նվիրված նախորդ միջոցառմանը շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ ԶԱՐԿ ծրագրի տնօրեն Հ. Ինգիլիզյանը։
Հե՛նց Սառնաղբյուր բնակավայրում է կառուցվել ԶԱՐԿ Էկոճամբարը, որը ծառայում է հարյուրավոր երեխաների գործնական դասընթացների հավաքատեղի։
Միայն միասին մենք կարող ենք մեծացնել #հոգովեւմարմնովուժեղսերունդ

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 08/06/2026

Ամփոփվեցին Գարնանային Որակավորման քննությունները 🇦🇲
4 սան շուրջ 5 տարի հաճախելով ԶԱՐԿ՝ վաստակեց ամենաբարձր՝ ԶԱՐԿ աստիճանը։

Գարնանային քննություններն աչքի ընկան սաների բարձր պատրաստվածությամբ, պատասխանատու եւ համախմբված թիմային գործելաոճով։

Շնորհավորում ենք բոլոր սաներին՝ հերթական կարգը վաստակելու համար 💪
#հոգովեւմարմնովուժեղսերունդ
#զարկկրթականծրագիր

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 30/05/2026

Աշխատանքի ենք հրավիրում մարզիչներ՝ Լոռիում և Երևանում.
Պարտադիր պայմաններ են՝
Զինվորական ծառայությունը,
Լավ ֆիզիկական պատրաստվածությունը,
Երեխաների հետ աշխատելու փորձը կամ բարձր պատրաստակամությունը:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը, որից հետո մենք կապ կհաստատենք համապատասխան թեկնածուների հետ:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe61dzYDk3pDy0iZxmVDMOe-K-7AuHZ6ORjEZwF9VIwM9EEfQ/viewform?usp=publish-editor

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 29/05/2026

Ամենահիշարժան ամառը ԶԱՐԿ Էկոճամբարում 🌿☀️
Գրանցումները բաց են 🥳 (8-12 տարեկանների համար)։
Հունիս 3,4,5 (8-16տ)- 45,000 դրամ
Տեղերը սահմանափակ են։
Գրանցման հղումը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdFidz5hy_3meYvejLT8aoFEDVcF-noTpokX7XL_l9rvlIrMQ/viewform?usp=dialog
ԶԱՐԿ-ը ստեղծում է միջավայր, որտեղ երեխաները դառնում են ավելի ինքնուրույն, ինքնավստահ, կարգապահ ու թիմային 💚
Մեզ մոտ երեխաներին սպասում են՝
🏕️ ակտիվ թիմային խաղեր և մրցաշարեր,
🥾 արշավներ և իրական արկածներ բնության գրկում,
🧗🏻‍♂️ Լեռնագնացություն
🔥 խարույկի շուրջ ազգային երգ ու պար,
🤼‍♀️ ինքնապաշտպանության դասընթացներ,
🏆 էստաֆետային խաղեր,
⛑️ Առաջին օգնության դասեր,
🪾 Քարտեզագրություն,
🌨️🍃Գոյատեւման դասընթացներ՝ թունավոր միջատներ, ուտելի բույսեր, կացարանի կառուցում, կրակի եւ ջրի ստացում …
😊 հանդիպումներ խոսնակ հյուրերի հետ,
Վորքշոփեր, մրցույթներ, արտթերապիաներ,
🍲 տեղում պատրաստված առողջ և համեղ երեքանգամյա սնունդ,
🥰նոր ընկերներ և ջերմ հիշողություններ
Երեխաների հետ աշխատելու են ԶԱՐԿ մարզիչները, ովքեր ունեն երեխաների հետ աշխատելու մեծ փորձ, բարձր մասնագիտական որակավորում եւ երեխայակենտրոն մոտեցում։
Երեխաների կեցությունը լինելու է նորակառույց ԶԱՐԿ Էկոճամբարում՝ բնական փայտով կառուցված էկոտնակներում, հարմարավետ, մաքուր, բնությանը մոտ։
🚨🚨Մեզ մոտ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, հիգիենային, առողջ ապրելակերպին։
Տարածքում մշտապես ներկա է մեծ մարզչական թիմ, բժիշկ, հոգեբան, անվտանգության աշխատակից։
Ծնողների համար ստեղծվելու է փակ խումբ, որտեղ ողջ օրվա ընթացքում կուղարկվեն թարմացումներ ճամբարի առօրյայից։
Ճամբարների օրերը եւ արժեքները՝


Օգոստոս 13-17 հնգօրյա մեծ ճամբար- 60,000 դրամ
*նույն ընտանիքի երեխաների համար տրամադրվում է 10% զեղչ
Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հայտը, որից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։ Գրանցման հղումները՝ ստորեւ կցված պանակում.

Հարցերի դեպքում կարող եք գրել էջին 🤗 See less

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 29/05/2026

Ավանդական քայլարշավով տոնեցինք Մայիսի 28-ը🇦🇲
ԶԱՐԿ-ն ամենամյա մեծ քայլարշավ է իրականացնում մայիսի 28-ին՝ այն նվիրելով հայոց պատմության փառավոր էջերին՝ Մայիսյան հերոսամարտերին։
Սկզբունքը մեկն է՝ գագաթ պիտի հասնեն բոլորը, պայքարով, փոխօգնությանբ, կամքի ուժով։
Այս տարի քայլարշավին մասնակցում էր շուրջ 160 սան՝ տարբեր մարզերից։
#հոգովեւմարմնովուժեղսերունդ
#զարկկրթականծրագիր

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Qanaqer-Zeytun , Dro 2
Yerevan
0069