Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia

Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia Ձյուդո մարզաձևը Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 1960-ական թվականների վերջում

Սեպտեմբերի 26-27-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ հատուկ հաշմանդամություն ունեցող  ձյուդոիստների միջև Triglav In...
29/09/2026

Սեպտեմբերի 26-27-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ հատուկ հաշմանդամություն ունեցող ձյուդոիստների միջև Triglav Insurance Get Together Gdansk 2026 միջազգային մրցաշար , որին մասնակցում էին 10 երկրներից ժամանած շուրջ 170 ձյուդոիստներ։ Մրցաշարի ստեղծման պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մասնակցեց այդ մրցաշարին ի դեմս Էջմիածնի ձյուդոիստ Ալեքս Մկրտչյանի՝ մարզիչ Ներսես Խաչատրյանի գլխավորությամբ։ Մեր ձյուդոիստը տանելով 2 հաղթանակ գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը։

17/09/2026
Հունգարիայում ավարտվեց ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հեղինակավոր միջազգային մրցաշարը։ Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Կարապետյանն...
14/09/2026

Հունգարիայում ավարտվեց ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հեղինակավոր միջազգային մրցաշարը։ Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Կարապետյանն այս առաջնությունում հանդես եկավ անզիջում պայքարում և զբաղեցրեց պատվավոր 7-րդ տեղը։

Այս արդյունքը կարևոր ձեռքբերում էր. նման բարձր մակարդակի մրցաշարում զբաղեցրած տեղը հայ մարզիկին թույլ տվեց վաստակել չափազանց արժեքավոր վարկանիշային միավորներ: Այս միավորները վճռորոշ նշանակություն ունեն նրա դիրքերն ամրապնդելու օլիմպիական վարկանիշի համար հետագա պայքարում:

Մեծահասակների հավաքական թիմը, մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնեց  Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ ...
10/09/2026

Մեծահասակների հավաքական թիմը, մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 11-ից սեպտեմբերի 13-ը կայանալիք Մեծ Սաղավարտ միջազգային մրցաշարին։
Հայտագրված են 67 երկրների 504 մարզիկ-մարզուհիներ:
Մրցումների առաջին օրը տատամի դուրս կգան 60 կգ 66կգ քաշային կարգերը.

Աշիկ Անդրեյան 60կգ
Վահե Աղասյան 60 կգ

Երկրորդ օրը կմրցեն 73 կգ, 81 կգ քաշային կարգի մարզիկները.

Թորոսյան Արտակ 73կգ

Երրորդ օրը հանդես կգան 90կգ, 100 կգ, +100 կգ քաշային կարգերի ձյուդոիստները.

Գոռ Կարապետյան 100 կգ

Հաջող մրցելույթներ ենք մաղթում մարզիկներին։

Այսօր նշում ենք Հայաստանում ձյուդոյի հիմնադիրներից մեկի՝ հարգարժան պրոֆեսոր Ռոբերտ Գալստյանի ծննդյան տարեդարձը: Իր մարզչ...
04/09/2026

Այսօր նշում ենք Հայաստանում ձյուդոյի հիմնադիրներից մեկի՝ հարգարժան պրոֆեսոր Ռոբերտ Գալստյանի ծննդյան տարեդարձը: Իր մարզչական և մանկավարժական երկարատև ուղու ընթացքում պարոն Գալստյանը պատրաստել է տասնյակ տաղանդավոր ու անվանի ձյուդոիստների:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան շնորհավորում է վաստակաշատ մարզչին՝ մաղթելով ամուր առողջություն, կորով, երջանկություն և հարատև ներդաշնակություն:

Սեպտեմբերի 2-5-ը Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է Հայ...
03/09/2026

Սեպտեմբերի 2-5-ը Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է Հայաստանի հավաքականը՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հավաքականի կազմը.
• Հայկ Դարբինյան (60 կգ)
• Շավարշ Նահապետյան (60 կգ)
• Լյովա Սրապյան (66 կգ)
• Արշակ Բեկչյան (66 կգ)
• Ժիրայր Համբարյան (73 կգ)
• Տիգրան Սարուխանյան (81 կգ)
Սեպտեմբերի 3-ին պայքարի մեջ կմտնեն 60 կգ և 66 կգ կարգերի ձյուդոյիստները
Սեպտեմբերի 4-ին և 73 և 81 կգ քաշային կարգերի ձյուդոյիստները:

01/09/2026

Հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում Պետրոս Նազարյանի անվան ձյուդոյի ավանդական մրցաշարը սեպտեմբերի 13-ի փոխարեն անցկացվելու է սեպտեմբերի 12-ին։

Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթանում է Մեծ Սաղավարտ միջազգային մրցաշարը։ Մրցումների առաջին օրը պայքարի ելան 60 կգ քաշային...
29/08/2026

Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթանում է Մեծ Սաղավարտ միջազգային մրցաշարը։ Մրցումների առաջին օրը պայքարի ելան 60 կգ քաշայիններ Աշիկ Անդրեյանը և Վահե Աղասյանը, որոնք երկուսն էլ պարտվեցին մեկնարկային գոտեմարտում և կորցրեցին հետագա պայքարի հնարավորությունը։
Վաղը 100 կգ քաշային կարգում հանդես կգա Գոռ Կարապետյանը։

Մեծահասակների հավաքական թիմը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, Շվեյցարիայի Լոզան քաղաքում է և կմասնակցի...
27/08/2026

Մեծահասակների հավաքական թիմը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, Շվեյցարիայի Լոզան քաղաքում է և կմասնակցի օգոստոսի 28-ին մեկնարկող Մեծ Սաղավարտ միջազգային մրցաշարին:
Մրցումների առաջին օրը ապայքարի դուրս կգան 60 կգ քաշայիններ Աշիկ Անդրեյանը և Վահե Աղասյանը:

Address

Yerevan
0001

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00

Telephone

+37499550191

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia:

Shortcuts

Share

Category