Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association

  • Home
  • Armenia
  • Vardenis
  • Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association

Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association Սպորտային ակումբ, քիք-բոքս, մարզասրահ

📚Ուսուցիչ լինելը մեծ պատասխանատվություն է, բայց նաև մեծ պատիվ։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև երեխաներին սովոր...
05/10/2026

📚Ուսուցիչ լինելը մեծ պատասխանատվություն է, բայց նաև մեծ պատիվ։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև երեխաներին սովորեցնում եք լինել ուժեղ, կարգապահ, նպատակասլաց և հավատալ սեփական ուժերին։ Այս արժեքները շատ մոտ են նաև սպորտի գաղափարներին։ Ինչպես մարզիչը, այնպես էլ ուսուցիչը երեխայի կողքին է նրա ձևավորման ամենակարևոր տարիներին՝ օգնելով հաղթահարել դժվարությունները, չհանձնվել և քայլ առ քայլ հասնել իր նպատակներին։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, համբերություն և շատ հաջողություններ։
Շնորհավո՛ր Ուսուցչի տոնը։
Թող ձեր նվիրումն ու աշխատանքը միշտ գնահատված լինեն։

Հարգանքով՝
🥊 Գեղարքունիքի մարզի Քիք-բոքսինգի ասոցիացիայի նախագահ՝ Վ. Մովսեսյան

💪📚«Գեղարքունիքի մարզի քիք-բոքսինգի ասոցիացիայի» նախագահ, Ակունքի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վ. Մովսեսյանը ...
04/10/2026

💪📚«Գեղարքունիքի մարզի քիք-բոքսինգի ասոցիացիայի» նախագահ, Ակունքի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վ. Մովսեսյանը հոկտեմբերի 3-ին մասնակցեց ուսուցչական համաժողովին։ Ընթերցանության և ճանաչողության խնդիրների և դրանց պատճառների վերհանումն ու լուծումներ գտնելը կարևոր է նաև սովորողների առողջության, ֆիզիկական և հուզական վիճակի խնդիրների լուծման գործում։

28/09/2026

Հավերժ փառք բոլոր ժամանակների Արցախյան գոյամարտերում նահատակված մեր հերոս եղբայրներին 🙏🇦🇲

27/09/2026
🇦🇲🇦🇲🇦🇲Ակունքի միջնակարգ դպրոցի բակում կառուցված հուշակոթող՝ նվիրված բոլոր ժամանակներում նահատակված մեր հայ ազատամարտիկնե...
21/09/2026

🇦🇲🇦🇲🇦🇲Ակունքի միջնակարգ դպրոցի բակում կառուցված հուշակոթող՝ նվիրված բոլոր ժամանակներում նահատակված մեր հայ ազատամարտիկների հիշատակին։
Ի դեպ, հուշակոթողի մտահղացման և կանգնեցման նախաձեռնող է հանդիսանում Գեղարքունիքի մարզի քիք-բոքսինգի ասոցիացիայի նախագահ Վարդան Մովսեսյանը։

20/09/2026

🇦🇲🇦🇲🇦🇲✊Գեղարքունիքի մարզի քիք-բոքսինգի Ասոցիացիայի նախագահ Վարդան Մովսեսյանը շնորհավորում է հայ ազգին Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։ Այս օրը միայն ժամանակակիցներինս չէ, այլև հայոց բոլոր ապրած և ապագա սերունդների տոնն է։ Սա այն օրն է, որին մենք հասել ենք մի քանի սերունդների համառ պայքարի, անձնուրացության, քաջության և տոկունության շնորհիվ: Սա այն օրն է, որի համար մարտի են նետվել մեր հայրերն ու եղբայրները և հանուն որի զոհվեցին ապրիլյան քառօրյա, 44 -օրյա և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի պատերազմի մեր հերոսները: Հավե՜րժ փառք մեր անկախության պահապաններին։
Շնորհավորում եմ բոլորին՝մաղթելով խաղաղություն ինքնիշխան ու հզոր մեր պետությանը🇦🇲🇦🇲🇦🇲

01/09/2026

RIKO💪

Address

Վարդենիս, գ. Ակունք
Vardenis

Telephone

+37477708870

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association:

Shortcuts

Share