1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Առաջին Հանրապետության տարածքն ընդգրկում էր ներկայիս ՀՀ տարածքը, Արցախը, Նախիջեւանը, Ջավախքը, Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, բաժանված է եղել չորս նահանգների` Վանանդի, Շիրակի, Արարատյան, Սյունիքի, որոնց հետագայում Սեւրի պայմանագրով միացել է Արեւմտյան Հայաստանի մեծ մասը` Տրապիզոնի, Կարինի (Էրզրում), Վանի եւ Բիթլիսի նահանգները։
Հ.Գ.
Քոչարին խոյի պաշտամունքից ծնված ռազմական բնույթի պար է, որը մեզ է հասել բնապաշտության ժամանակներից: Ոգեղեն ու առնական այս պարը նմանակում, վերարտադրում է խոյերի մենամարտի տեսարանը՝ ընդգծելով մենամարտողների, պարողների տոկունությունն ու անպարտելի ոգին:
Ըստ հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի՝ «քոչ» արմատը կապ ունի արու ոչխարի (ընդ որում՝ չամորձատված, չկրտած), այսինքն՝ խոյի, «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ։
Եղել են նույնիսկ տարածքներ, որտեղ Քոչարիով օծել են երիտասարդին տղամարդ, թույլ են տվել կանգնել Քոչարու շարքի մեջ։
Հիմքում ունենալով նույն գաղափարաբանությունն ու պաշտամունքային նույն դրսևորումը՝ այնուամենայնիվ, Հայկական լեռնաշխարհի տարբեր տարածաշրջաններին բնորոշ Քոչարիները բավականին տարբերություններ և հետաքրքիր առանձնահատկություններ ունեն: Յուրաքանչյուր շրջանի, քաղաքի կամ գյուղի քոչարու տարբերակ որոշակի չափով տարբերվում է հարևաններից՝ արտահայտելով տեղանքի մտածելակերպի, կենցաղի, սովորույթների, բնաշխարհի և այլ յուրօրինակությունները։
Այսպիսով, Քոչարիները ռազմական բնույթի պաշտամունքային պարեր են, ինչպես եւ բոլոր ռազմապարերը` Քոչարիները նույնպես, իսկզբանե, պարել են միայն տղամարդիկ, ժամանակի ընթացքում, այս եւ նմանատիպ այլ պարեր իրենց ծիսականությունը, տոտեմական նշանակությունը սկսեցին կորցնել եւ որոշ ռազմապարերում, օրինակ` Կարնո Քոչարի, Մշո Քոչարի, աղջիկները առաջին անգամ սկսեցին ներգրավել։
Մշո Քոչարին համարվում է հաղթանակի պար, քանի որ այն պարեցինք Բեռլինում 1945-ին, պարեցինք Շուշիում 1992-ին եւ այն խմբի ամենասիրված պարերից մեկն է։
Մշո Քոչարին Վերելքի աղջիկների կատարմամբ 😍
Շնորհավոր 🇦🇲
#Վանաձոր #ԱրիՎերելք
Վերելք աւանդական պարի խումբ
Վանաձորի հայ ավանդական/էթնիկ պարի խումբ
22/05/2026
📜«Մայր Հայաստան» ստեղծագործական միավորումը եւ «.vanadzor / ՈՄԱ-Վանաձոր» ՌՀ ՀԿ-ն հրավիրում են Սասունցի Դավիթ էպոսի🐎🗡️ ընթերցման երեկոյի։
Եկեք միասին վերապրենք հայկական հերոսական ոգին, ապա երեկոն շարունակենք հայկական ավանդական պարերով։ 🇦🇲
Կսպասենք ձեզ՝ միասին ապրելու մեր ազգային մշակույթն ու ոգին։
#Վերելք #Վանաձոր
22/05/2026
📜«Մայր Հայաստան/Mayr Hayastan» ստեղծագործական միավորումը եւ «ՈՄԱ / Ողջ Մնալու Արվեստ Վանաձոր» ՌՀ ՀԿ-ն հրավիրում են Սասունցի Դավիթ էպոսի🐎🗡️ ընթերցման երեկոյի։
Եկեք միասին վերապրենք հայկական հերոսական ոգին, ապա երեկոն շարունակենք հայկական ավանդական պարերով։ 🇦🇲
Կսպասենք ձեզ՝ միասին ապրելու մեր ազգային մշակույթն ու ոգին։
#Վերելք #Վանաձոր
10/05/2026
Մեր վերելքցի ընտանիքն է 😃
Պարաշարքին ռազմահայրենասիրական ոգի տվող Սերինեն իր դուստրեր` անչափ տաղանդավոր Լիանան ու ժպիտ, ուրախություն պարգեւող չարաճճի Մարիան 🥰
Վերելքն ընտանեկան միջավայր է։
#Վանաձոր #ԱրիՎերելք🇦🇲💪
09/05/2026
…Եւ նորից կազատագրվի #Արցախ.ը, նորից #Շուշի.ի բերդի պարսպին կծածանվի հայոց եռագույնը, կրկին Ղազանչեցոց եկեղեցում կլսվի Կոմիտաս, նորից Շուշվա բարձունքում հայը պար կբռնի իր հաղթական Մշո Քոչարին։
Շնորհավոր #Մայիսի9 🇦🇲💪 #Հայաստան
08/05/2026
«Ավելի միաբան երեւույթ, քան հայկական պարն է, աշխարհում գոյություն չունի»։ Գագիկ Գինոսյան
Վանաձորի Վերելք աւանդական պարի խումբ
24/04/2026
Վանաձորապարահայություն,
հանդիպում ենք վաղը 😍🇦🇲
Ապրիլ ամսուայ վերջին շաբաթ աւրը հրաւիրում ենք բոլոր ցանկացողներին սովորելու հայկական աւանդական պարեր։
#ՎանաձորիԻրականդպրոցը եւ Վերելք աւանդական պարի խումբ֊ը համատեղ կազմակերպում են #ՊԱՐԱՏԱՒՆ, որի ընթացքում մասնակիցները կարող են սովորել եւ վայելել մեր աւանդական պարերը 🇦🇲
🗓 Հանդիպման աւր՝ ապրիլի 25
🕔 Ժամ՝ 14։00–16։00
📍 Վայրը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակ
🧍🏻 Պարուսոյց՝ Վանաձորի «Վերելք» աւանդական պարի խմբի հիմնադիր Նարեկ Խառատյան
07/04/2026
Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես մայրության եւ գեղեցկության տոն: Այն Անահիտ դիցուհու տոնի օրն է եղել:
Հայոց առաքինությունների մեջ միշտ էլ նշանակալից տեղ են գրավել զգաստությունը, չափավորությունը, համեստությունը: Այս հատկանիշներից է մարմնավորվել Անահիտ դիցուհին:
Ապրիլի 7-ին Աստվածամոր տոնի հիշատակումը սոսկ ավանդապահություն չէ՛. Այն հայուհիներին զինում է հայ կնոջը հատուկ առաքինություններով, որոնց պակասն այնպե՜ս ահազանգում է ներկան:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի հայուհիներ 💐❤️💙🧡
#Ավանդական #Ապրիլի7
Ապրիլի 7 Ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես մայրության եւ գեղեցկության տոն: Իսկ հին Հայաստանում այն Անահիտ դիցուհու տոնի օրն է եղել……
04/04/2026
Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է։
Տոնի առաջին եւ ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, որոշվելու, բաժանվելու գաղափարն է:
Շնորհավոր Սուրբ Զատիկ 🇦🇲❤️
Զատիկ Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրացույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվո...
27/03/2026
«Թատրոնը ազգային վերածննդի մի ճանապարհ է»։ Հովհ. Աբելյան
Այսօր թատրոնի միջազգային օրն է։
Վանաձորի պետական դրամատիկական
Թատրոնը կրում է Հովհաննես Աբելյանի անունը։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Շիրակացու փողոց, 1-ին նրբանցք, 2
Vanadzor