🤝
Rio Grappling Club Armenia-Brazilian jiu-jitsu
RioGrapplingClub Armenia the first BJJ (brazilian jiujitsu) professional club in Armenia
RioGrapplingClub Armenia the first BJJ (brazilian jiujitsu) professional club in Armenia, was founded, personally by Master Roberto Atalla in 2013.
02/06/2026
Շնորհավորում ենք մեր ակումբի մարզիչ Դավիթ Թումասյանին ծննդյան օրվա առթիվ։
Նորանոր նվաճումներ, առողջություն ու երջանկություն։ 🤙
01/06/2026
Մեր ակումբի մարզիկները` մարզիչ Դավիթ Թումասյանի գլխավորությամբ Թբիլիսիում մասնակցել է Ajp Tour Georgia National Jiu-Jitsu Championship մրցաշարին։
Արդյունքները.
🥇🥇🥇🥇🥇
1. Սուրիկ Գառնիկյան - 18+/85կգ. (Gi, Blue, Amateur)
2. Սուրիկ Գառնիկյան - 18+/85կգ. (No Gi, Blue, Amateur)
3. Արա Ամիրաղյան - 18+/85կգ. (Gi, Blue, Master)
4. Գևորգ Մկրտչյան - 18+/94կգ. (Gi, Blue, Amateur )
5. Աննա Ղազարյան-Վլադիմիրսկայա - 18+/62կգ. (No Gi, White, Amateur)
🥉🥉
1. Տիգրան Մաթևոսյան - 18+/94կգ. (No Gi, White, Amateur)
2. Գևորգ Մկրտչյան - 18+/94կգ. (No Gi, Blue, Amateur)
30/05/2026
🇦🇲💪🇦🇲
Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում մայիսի 28-ից ընթանում է պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը։
Մեր ակումբի մարզիկներից.
1. Սոֆի Խաչատրյանը դարձավ առաջնության չեմպիոն 🇦🇲💪🇦🇲.
2. Ավետ Բարսեղյանը՝ փոխչեմպիոն 🇦🇲🥈🇦🇲.
3. Վանիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր 🇦🇲🥉🇦🇲։
Նշենք նաև, որ Ավետ Բարսեղյանն առաջնության 1/4 եզրափակչում ստացավ ոտքի վնասվածք, բայց դրսևորելով կամայաին հատկանիշներ, հաղթեց, այնուհետև կարողացավ ցավեցնող հնարքով հաղթանակ տանել նաև 1/2 եզրափակչում, սակայն բժիշկների ցուցումով չմասնակցեց եզրափկիչ մենամարտին։
Նշանակալի էր նաև դժվար մենամարտում Սոֆի Խաչատրյանի հաղթանակը ուկրաինացի մարզուհու նկատմամբ, քանի որ ի տարբերություն Ուկրաինայի (և մի շարք այլ երկրների), որտեղ պանկրատիոնով (MMA-ով) զբաղվում են հարյուրավոր աղջիկներ, Հայաստանում այս մարզաձևերով մարզվող աղջիկների քանակը շատ փոքրաթիվ է և այդ պատճառով միջազգային մրցաշարերին մասնակցելու համար նրանց պրակտիկ փորձն անհամեմատ ավելի քիչ է։
26/05/2026
Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում ընթացող Գրեփլինգի Եվրոպայի առաջնություն, օր 3-րդ։
Մեր ակումբի մարզիկներից Թագուհի Խոնդկարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Ելենա Մխիթարյանը` փոխչեմպիոն։
🇦🇲🥇🇦🇲🥈🇦🇲
25/05/2026
Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում ընթացող Գրեփլինգի Եվրոպայի առաջնություն, օր 2-րդ։
Մեր ակումբի մարզիկ Ավետ Բարսեղյանը Avet Barseghyan նվաճեց բրոնզե🥉մեդալ։
🇦🇲🇦🇲🇦🇲
24/05/2026
Այսօր Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում մեկնարկեց Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունը։
Մեր ակումբից այսօրվա միակ մասնակից Սոֆի Խաչատրյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի 🥈 տիտղոսը։
🇦🇲🇦🇲🇦🇲
23/05/2026
Շնորհավորում ենք մեր ակումբի հիմնադիր Վահան Թադևոսյանին ծննդյան օրվա առթիվ։
Առողջություն, նորանոր ձեռքբերումներ և երջանկություն։ 💪💪💪
03/05/2026
Այսօր Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացված Abu Dhabi Jiu-Jitsu Pro Tour, AJP Tour Armenia միջազգային մրցաշարի հերթական փուլին մեր ակումբից մասնակցեց 21 մարզիկ (Gi և No gi ձևաչափերով)։
Արդյունքները.
14🥇ոսկե🥇մեդալ,
13🥈արծաթե🥈մեդալ,
7 🥉բրոնզե🥉մեդալ։
Թիմային միավորների հաշվարկով մրցաշարին մասնակցած 16 ակումբներից մեր ակումբը զբաղեցրեց 2-րդ տեղը։
07/04/2026
Մեր ակումբը մասնակցել է Թիֆլիսում անցկացված Grappling industries մրցաշարին, որի արդյունքներով զբաղեցրել է թիմային 2-րդ տեղը.
1. Աննա Ղազարյան Վլադիմիրսկայա -🥇🥇
2. Լեոն Խամզին - 🥇🥇
3. Գոռ Պողոսյան - 🥇🥇
4. Վարազդատ Մարգարյան -🥈🥇
5. Հովհաննես Բդոյան -🥈🥇
6. Տիգրան Մաթևոսյան -🥉🥉
մարզիչ` Դավիթ Թումասյան David Tumasian
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Երևան, Դավթաշեն 1-ն թաղամաս 21/7, Երևան, Կիևյան 30
Erevan
0054
Opening Hours
| Monday | 20:00 - 21:30 |
| Tuesday | 10:45 - 12:30 |
| Wednesday | 20:00 - 21:30 |
| Thursday | 10:45 - 12:30 |
| Friday | 20:00 - 21:30 |
| Saturday | 16:15 - 18:00 |