24/06/2026
🤝Տեղեկացնում ենք, որ ավարտվել է «Գանձասարի» և Տարոն Ոսկանյանի միջև գործող պայմանագրի ժամկետը։
Տարոնն իր փորձով, պրոֆեսիոնալիզմով և նվիրվածությամբ մեծ ներդրում է ունեցել մեր թիմի հաջողություններում և բարձր պահել ակումբի պատիվն ու ավագի թևկապը՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։
Շնորհակալություն ամեն ինչի համար, Ավա՛գ, և ձեռքբերումներ մարզական կարիերայում 💚🖤
24/06/2026
🤝Տեղեկացնում ենք, որ Նարեկ Ալավերդյանի վարձակալության պայմանագիրը «Գանձասար» ՖԱ-ի հետ ավարտվել է։
Շնորհակալություն ենք հայտնում Նարեկին մեծ նվիրման և ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Մաղթում ենք նրան հաջողություններ հետագա կարիերայում 👋
23/06/2026
🕺🏻Let’s dance together until we meet again on the pitch🪩
18/06/2026
💍Պատվական Ավետիսյանն ամուսնացել է🫠
👩❤️💋👨 Շնորհավորում ենք և մաղթում անսահման երջանկություն։
15/06/2026
Ավարտվել է մեր ակումբի և գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի միջև գործող պայմանագրի ժամկետը։
Երեքուկես տարի, 109 խաղ, բազմաթիվ հիշարժան պահեր, հաղթանակներ և դժվարություններ
Այս տարիների ընթացքում նա իր պրոֆեսիոնալիզմով, նվիրվածությամբ և պատասխանատվությամբ կարևոր ներդրում է ունեցել թիմի զարգացման և կայացման գործում՝ մշտապես աշխատելով հանուն ակումբի առաջընթացի։
Մաղթում ենք հաջողություններ նրա հետագա մարզչական գործունեության մեջ, նոր ձեռքբերումներ և բազմաթիվ հաղթանակներ։
Շնորհակալություն անցած ճանապարհի և անմնացորդ նվիրման համար, մարզի՜չ💚🖤
14/06/2026
Այսօր Վահագն Հայրապետյանի ծննդյան օրն է🎉
Մաղթում ենք ձեռքբերումներ, հաղթանակներ և անմոռանալի խաղեր։
10/06/2026
Ծնունդդ շնորհավոր, Դավի՜թ💚🖤
Մենք հպարտանում ենք քեզանով, հավատում ենք քեզ և վստահ ենք, որ լավագույն հաղթանակներն առջևում են։ Շարունակի՛ր փայլել ու նվաճել նոր բարձունքներ⭐️
09/06/2026
💚🖤Այսօր Գրիգորի Մաթևոսյանի ծննդյան օրն է։
🎉Քեզ մեծ ձեռքբերումներ և անմոռանալի ֆուտբոլային հանդիպումներ ենք մաղթում, շնորհավո՜ր։
09/06/2026
🎉Շնորհավո՜ր ծնունդդ, Արմա՜ն
Մաղթում ենք քեզ հաջողություններ ու շատ հաղթանակներ💚🖤
08/06/2026
Մենք պարզապես չէինք կարող շրջանցել այս թրենդը 🙌🏻
Մեզ համար այս մրցաշրջանն անչափ կարևոր էր. մենք արեցինք մեր փոքր, բայց կարևոր քայլերը՝ յուրաքանչյուր խաղից հետո դառնալով ավելի ուժեղ և ավելի փորձառու։
Այն ամուր հիմք է դրել հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ վերադարձի համար։
Շնորհակալություն բոլորին, ովքեր եղել են այս ճանապարհի մի մասը💚🖤