MMA Federation of Armenia

MMA Federation of Armenia

Share

MMA federation of Armenia

01/09/2026

Another record-breaking event! 📈

The saw social media viewership rise by 81% compared to 2025, reaching 33.6 million total views and setting a new IMMAF Championship record. 🤩

IMMAF - International Mixed Martial Arts Federation

Photos from MMA Federation of Armenia's post 26/08/2026

🇦🇲🤝🇷🇺 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում, պատանիների աշխարհի առաջնության շրջանակում, տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի և Ռուսաստանի խառը մենամարտերի (MMA) միության նախագահ Սերգեյ Ֆատեևի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի խառը մենամարտերի (MMA) կառույցների միջև փոխհամագործակցության, փորձի փոխանակման և հետագա համատեղ ծրագրերի իրականացման մի շարք կարևոր հարցեր։

Կողմերը կարևորեցին երկու երկրների մարզական կառույցների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը՝ նպատակ ունենալով նոր հնարավորություններ ստեղծել մարզիկների և մարզիչների համար, ինչպես նաև նպաստել խառը մենամարտերի (MMA) հետագա զարգացմանը։

🇦🇲🤝🇷🇺 Միասին՝ հանուն MMA-ի զարգացման և նոր հնարավորությունների:

🇦🇲🤝🇷🇺 ОФИЦИАЛЬНАЯ ВСТРЕЧА

В столице ОАЭ, Абу-Даби, в рамках чемпионата мира по ММА среди юношей состоялась официальная встреча Президента Федерации смешанных боевых единоборств (MMA) Армении Гарегина Агабаляна и Президента Союза смешанных боевых единоборств (MMA) России Сергея Фатеева.

В ходе встречи стороны обсудили важные вопросы развития взаимного сотрудничества, обмена опытом и реализации совместных проектов между организациями ММА Армении и России.

Особое внимание было уделено дальнейшему развитию и укреплению взаимодействия между спортивными структурами двух стран, созданию новых возможностей для спортсменов и тренеров, а также дальнейшему развитию смешанных боевых единоборств (MMA).

🇦🇲🤝🇷🇺 Вместе — ради развития MMA, укрепления сотрудничества и новых возможностей!
Союз ММА России

25/08/2026

🎙️🇦🇲 ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԽՈՍՔԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ✊️

25/08/2026

🇦🇲Պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երեք մեդալ👏🏻

Photos from MMA Federation of Armenia's post 24/08/2026

🏆 Աբու Դաբիում ավարտվեցին նաև ավագ տարիքի պատանիների (A խումբ, 2008֊2009թ.) մրցելույթները։

🌍 Աշխարհի առաջնությանը մասնակցեցին մոտ 70 երկրների ներկայացուցիչներ։

🇦🇲 Հպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության հավաքականը «A» խմբում զբաղեցրեց պատվավոր 7-րդ տեղը։

👏 Շնորհավորում ենք մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին և հավաքականի ամբողջ թիմին՝ այս կարևոր ու բարձր արդյունքի կապակցությամբ։

💪🇦🇲 Հայաստանը շարունակում է իր արժանի տեղը զբաղեցնել համաշխարհային MMA-ի մեծ ընտանիքում։

#Հայաստան #ԽառըՄենամարտեր

23/08/2026

🏆🇦🇲 ԱՅՈՈՈՈՈՈՈ՜․ ԷԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Էդիկ Մարտիրոսյանը ավագ տարիքի պատանիների 83.9կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցավ։

🔥 Էդիկը հաղթելով 3 մենամարտ հռչակվեց 2026 թվականի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր🌍

Էդիկ Մարտիրոսյանը ներկայացնում է Goris Fight Club֊ը։

Մարզիչ՝ Ժորա Թումանյան

🇦🇲 Շնորհավորում ենք Էդիկ Մարտիրոսյանին, նրա մարզիչին, Հայաստանի հավաքականին և ֆեդերացիայի բոլոր անդամներին ինչպես նաև մարզասերներին այս մեծ հաղթանակի կապակցությամբ։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Photos from MMA Federation of Armenia's post 22/08/2026

🏆🇦🇲 ԱՅՈՈՈՈՈՈՈ՜․ ՌԱՖԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։

🔥 Ռաֆիկը հաղթել է 6 մենամարտ և հռչակվել 2026 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն։ 🥇🌍

Ռաֆիկ Ալեքսանյանը ներկայացնում է ակումբը։

Մարզիչներ՝ Մխիթար Բարսեղյան
Տիգրան Պետրոսյան

🇦🇲 Շնորհավորում ենք Ռաֆիկ Ալեքսանյանին, նրա մարզիչներին, Հայաստանի հավաքականին և ֆեդերացիայի բոլոր անդամներին ինչպես նաև մարզասերներին այս մեծ հաղթանակի կապակցությամբ։

Photos from Սպորտի կառավարման կենտրոն - Sports Management Center's post 19/08/2026
Photos from MMA Federation of Armenia's post 18/08/2026

🥉 Սոս Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվ այսպես՝ ավարտվեցին պատանիների D և C խմբերի (2014–2015 թթ., 2012–2013 թթ.) մրցելույթները խառը մենամարտերի (MMA) աշխարհի առաջնությունում։

🇦🇲 Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Սոս Մարտիրոսյանը 52 կգ քաշային կարգում (2014֊2015թ.) հաղթելով երեք մենամարտ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

🥋 Սոս Մարտիրոսյանը ներկայացնում է «Լայըն Հարթ» ակումբը։

Մարզիչներ՝
Մխիթար Բարսեղյան
Տիգրան Պետրոսյան

👏 Շնորհավորում ենք Սոսին, նրա մարզիչներին և ամբողջ հայկական թիմին՝ այս կարևոր հաջողության կապակցությամբ✊️🇦🇲🇦🇲🇦🇲

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Araratyan 18/1
Yerevan
0005

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 07:00 - 22:00
Sunday 07:00 - 22:00