Gor Viser Motivation

Gor Viser Motivation

Share

✅Սպորտ-արշավական ակումբ
🔝Միշտ եղեք մոտիվացված և տեր մեր հազարամյակների պատմությանը

17/06/2026

🇦🇲🔥🎾Սան Մարինոյում ընթացող Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին։👏👏👏

14/06/2026

🇦🇲🔥Արման Ծառուկյանը 7-րդ հաղթանակը տարավ ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter (RAF) լիգայում՝ 10:0 հաշվով հաղթելով UFC-ի լեգենդ, ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնին։👏👏👏

14/06/2026

🇦🇲🔥Արսեն Հարությունյանը հաղթական նորամուտ ունեցավ, ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցած, պրոֆեսիոնալ ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում։💪
✅Արսեն գոտեմարտեց ամերիկացի Քեյբել Սմիթի հետ եւ հաղթեց 14:4 հաշվով։👏👏👏

09/06/2026

հավաքականը Երեւան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Մոլդովայի հավաքականի հետ և բավարարվեց ոչ ոքի՝ 1-1 արդյունքով։✊

09/06/2026

🇦🇲🔥Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է երկու մեդալ։ 60 կգ քաշային կարգում Վահե Աղասյանը, վստահորեն տանելով 4 հաղթանակ, նվաճել է ոսկե մեդալ, 100 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Կարապետյանը՝ նվաճել է բրոնզե մեդալ։👏👏👏

06/06/2026

🔥WRPF PRO CARD-ին, հայ մարզիկներից առաջին անգամ մասնակցելու իրավունք ստացած, Արտյոմ Խուգոյանը պատվով ներկայացրեց Հայաստանը այդ կարևորագույն ստուգատեսում։
✅Հունիսի 6-ին, Վարշավայում կայացած մրցաշարում, Արտյոմը առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար՝ բիցեպս մրցաձևում զբաղեցնելով երրորդ 🥉 հորիզոնականը։👏 Ցավոք ձգում մրցաձևում վնասվածքի պատճառով դուրս է մնացել մրցապայքարից։

06/06/2026

🇦🇲⚽️Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված ընկերական խաղում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Ղազախստանի հավաքականի հետ✊

Photos from Gor Viser Motivation's post 02/06/2026

🇦🇲🔥Մոնակում անցկացված աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հավասարը չունենալով 1500 մետր եւ 5000 մետր մրցատարածություններում։👏👏👏

02/06/2026

🔥🇦🇲 Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ, 2026 թվականի մայիսի 30-31-ը մասնակցեց, Ֆրանսիայի Անսի քաղաքում կայացած, GPA վարկածով 100 ուժեղագույների Երոպայի առաջնությանը։

✅Տղամարդկանց բաց պայքարում.

✔️Արտյոմ Խուգոյան 110 կգ, Եռամարտ 1-ին՝ բացարձակ 1-ին, բիցեպս 1-ին՝ բացարձակ 2-րդ,
✔️Աշոտ Անտոնյան 100կգ, պառկած սեղմում 1-ին, բիցեպս 1-ին,
✔️Գևորգ Կարապետյան 110կգ, պառկած սեղմում 1-ին, բացարձակ 2-րդ,
✔️Բյուզանդ Բաղդասարյան 90կգ ձգում 1-ին, բիցեպս 1-ին,
✔️Յուրա Վարդապետյան 67,5, բիցեպս 1-ին՝ բացարձակ 1-ին,

✅ Վետերանների պայքարում.

✔️Ռոբերտ Հովհաննիսյան 90կգ, ձգում 1-ին,

✅Պատանիների պայքարում.

✔️ Վանիկ Օհանջանյան 100, բիցեպս 1-ին՝ բացարձակ 3-րդ,
✔️Սիփան Խաչատրյան 52, ձգում 1-իմ՝ բացարձակ 2-րդ։

🇦🇲🔥 Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 1-ին է։💪


#ՀՊՖ
#ուժայինեռամարտ

01/06/2026
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Abovyan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Abovyan